7748 դիտում

ԱՄՆ կամավորները նպաստում են ՀՀ-ում անգլերենի զարգացմանը


Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր հույս է հայտնել, որ նոր տնօրենի նշանակմամբ «Խաղաղության կորպուս»-ի հայաստանյան գրասենյակի եւ ԿԳՆ համագործակցությունը որակական նոր մակարդակ կարձանագրի:

Այս մասին նախարարն ասել է «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Սանի Լուի հետ հանդիպմանը:

«Որպես կրթության եւ գիտության նախարար, անշուշտ ինձ համար կարեւոր է այն, որ տարիներ շարունակ «Խաղաղության կորպուս»-ն աջակցում է մեր աշակերտների անգլերեն լեզվի ուսուցմանն ու ուսուցիչների վերապատրաստման գործին, սակայն կարծում եմ շատ ավելի կարեւոր է այն առաքելությունը, որ «Խաղաղության կորպուս»-ի գաղափարախոսության հիմքում է՝ կամավորների միջոցով հանդուրժողականության մշակույթի տարածում»,- նշել է Լեւոն Մկրտչյանը:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի կրթական համակարգի առաջնահերթություններից մեկը օտար լեզուների դասավանդման որակի զարգացումն է, եւ այս գործընթացում կարեւորել է «Խաղաղության կորպուս»-ի ներգրավվածությունը:

Սանի Լուին էլ ընդգծել է, որ «Խաղաղության կորպուս»-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց՝ ծանոթանում են հայ մշակույթին եւ սովորում հայերեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am