ԿԳՆ-ն ու ԵԽ-ն կխորացնեն համագործակցությունը - Mediamax.am

29644 դիտում

ԿԳՆ-ն ու ԵԽ-ն կխորացնեն համագործակցությունը


Լուսանկարը` ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ասել է, որ ԿԳՆ-ն շահագրգիռ է շարունակել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը:

ԵԽ-ի հետ ԿԳՆ-ն համագործակցել է երկու ուղղությունով՝ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» եւ «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը եւ ժողովրդավարական դաստիարակությանը Արեւելյան գործընկերության երկրներում»: 

 

Փոխնախարարը ԵԽ Ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչի եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի հետ հանդիպմանը նշել է, որ առաջին ծրագրի արդյունքում մշակվել են բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը, եւ ներկայում անհրաժեշտություն կա դրա արդյունքների ամփոփման եւ գործնական կիրառության:

 

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էլ  նշել է, որ առաջին ծրագրի շրջանակում ՀՀ հինգ բուհում փորձնական ներդրվել են ուսանողների, վարչական եւ ակադեմիական աշխատակիցների համար մշակված տիպային էթիկայի կանոնագրքեր:  Ծրագրի շրջանակում բարձրագույն կրթության կառավարման ոլորտում ստեղծվել է հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը խթանող առցանց հարթակ:

 

Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչը նշել է, որ իրականացված երկու ծրագրերի արդյունքում արձանագրվել են լավ արդյունքներ, եւ ԵԽ-ն պատրաստակամ է լսել ԿԳՆ առաջարկությունները՝ հետագա համագործակցության վերաբերյալ:

 

Նրա խոսքով՝ ներկայում հնարավորություն կա իրականացնել բազմակողմանի ծրագիր՝ մարդու իրավունքների կրթության եւ ժողովրդավարության ոլորտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին