«Հորիզոն-2020»-ի շրջանակում Երեւանում հատուկ գրասենյակ կբացվի - Mediamax.am

30612 դիտում

«Հորիզոն-2020»-ի շրջանակում Երեւանում հատուկ գրասենյակ կբացվի


Լուսանկարը` ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշը քննարկել են «Հորիզոն-2020» ցանցի պահանջներին համապատասխան Հայաստանում գիտական նոր ծրագրերի ներդրումը:

ԿԳՆ-ում նշել են, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստանում հատուկ գրասենյակի ձեւավորման հետ կապված հարցեր:

 

Նախարարը կարեւորել է նման գրասենյակի ստեղծումը՝ որպես «Հորիզոն-2020» ծրագրի պահանջներին Հայաստանի գիտական հանրությանը նախապատրաստելու եւ համապատասխան խորհրդատվություն տրամադրելու կարեւոր միջոց:

 

ԵՄ «Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014-ից եւ շարունակվելու է մինչեւ 2020թ.:

 

Ակնկալվում է, որ ծրագրին ՀՀ մասնակցությունը կնպաստի գիտական կազմակերպություններում եւ բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաեւ ժամանակակից մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում եւ մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին