ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ կրթական բարեփոխումներին - Mediamax.am

33521 դիտում

ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ կրթական բարեփոխումներին


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ Հայաստանն ակնկալում է Եվրոպական միության աջակցությունը ՀՀ կրթական բարեփոխումներում:

Այս մասին նախարարն ասել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

 

Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ լայնածավալ բարեփոխումներ են նախատեսվում բուհական համակարգում՝ ֆինանսավորման մեխանիզմների եւ բուհերի հավատարմագրման գործընթացների հետ կապված: Նախարարի խոսքով՝ մշակման փուլում է գտնվում Տավուշի մարզի ծրագիրը՝ հաշվի առնելով այդ մարզի կրթական առանձնահատկությունները: Ծրագրի արդյունավետ լինելու պարագայում՝ այն կկիրառվի նաեւ այլ մարզերում:

 

Լոուրենս Մերեդիթն էլ նշել է, որ կարեւորում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, եւ ՀՀ կառավարության աջակցությամբ մտադրություն կա կրթության եւ գիտության ոլորտը բարելավելու նպատակով կիրառել Taiex եւ Twinning գործիքները:

 

ԵՄ ներկայացուցիչը ողջունել է նաեւ e-learning համակարգի փորձնական ծրագրի ներդրումը Հայաստանում եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել միջազգային այլ կազմակերպությունների հետ՝ կրթության ոլորտը զարգացնելու նպատակով:

 

Նշվել է նաեւ, որ մտադրություն կա Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել «Թումո»-ի ցանցը եւ ԵՄ աջակցությամբ հնարավորություն ստեղծել ստարտափների եւ նոր ծրագրերի իրականացման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին