ԱԶԲ փորձագետներն օժանդակում են ՀՀ կրթական բարեփոխումներին - Mediamax.am

20490 դիտում

ԱԶԲ փորձագետներն օժանդակում են ՀՀ կրթական բարեփոխումներին


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:

Լեւոն Մկրտչյանը կարեւորել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ փորձագիտական օժանդակությունը Կրթության զարգացման պետական ծրագրի եւ դրանից բխող գործառնական ենթածրագրերի լրամշակման եւ հանրակրթության կառավարման համակարգի բարելավման ուղղություններով:

 

Նախարարն անդրադարձել է ԿԳՆ-ի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ձեւավորված համագործակցությանը՝ ընդգծելով ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման ծրագրի կարեւորությունը, որն այժմ քննարկումների փուլ է անցնում:

 

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները վերոնշյալ ծրագրերի աջակցության ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին