Դիսիդենտական Հայաստան. Աշոտ Նավասարդյան - Mediamax.am

exclusive
8812 դիտում

Դիսիդենտական Հայաստան. Աշոտ Նավասարդյան

Առաջին անգամ ձերբակալվել է 1969թ. ամռանը: 1970թ. համախոհների հետ միասին դատապարտվել է «Շանթ» հակապետական խմբի կազմավորման մեղադրանքով:

Աշոտ Նավասարդյանը աշխատավայրում
Աշոտ Նավասարդյանը աշխատավայրում

Լուսանկարը` Անձնական արխիվից

Աշոտ Նավասարդյանը եւ քույրերը վաղ տարիքում
Աշոտ Նավասարդյանը եւ քույրերը վաղ տարիքում

Լուսանկարը` Անձնական արխիվից

Աշոտ Նավասարդյանը երիտասարդ տարիքում
Աշոտ Նավասարդյանը երիտասարդ տարիքում

Լուսանկարը` Անձնական արխիվից

Աշոտ Նավասարդյանի ճամբարային քարտը
Աշոտ Նավասարդյանի ճամբարային քարտը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Աշոտ Նավասարդյանը Մորդովիայի ճամբարում
Աշոտ Նավասարդյանը Մորդովիայի ճամբարում

Լուսանկարը` Անձնական արխիվից

Աշոտ Նավասարդյանը եւ Պարույր Հայրիկյանը
Աշոտ Նավասարդյանը եւ Պարույր Հայրիկյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Աշոտ Նավասարդյանը եւ Մոնթե Մելքոնյանը՝ ազատամարտիկներով շրջապատված
Աշոտ Նավասարդյանը եւ Մոնթե Մելքոնյանը՝ ազատամարտիկներով շրջապատված

Լուսանկարը` Անձնական արխիվից

Աշոտ Նավասարդյանը եւ Աշոտ Աղաբաբյան Ազատության հրապարակում
Աշոտ Նավասարդյանը եւ Աշոտ Աղաբաբյան Ազատության հրապարակում

Լուսանկարը` Անձնական արխիվից

ՀՀԿ ղեկավարությունը, 1996թ.
ՀՀԿ ղեկավարությունը, 1996թ.

Լուսանկարը` Անձնական արխիվից

Աշոտ Նավասարդյանը
Աշոտ Նավասարդյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, ՀՀԿ հիմնադիր

Աշոտ Նավասարդյանը ծնվել է 1950թ. մարտի 28-ին Երեւանում: 1968թ. ավարտել է Երեւանի թիվ 32 միջնակարգ դպրոցը:

 

18 տարեկանում դարձել է ընդհատակյա հակախորհրդային Ազգային միացյալ կուսակցության /ԱՄԿ/ անդամ: Առաջին անգամ ձերբակալվել է 1969թ. ամռանը: 1970թ. համախոհների՝ Պ. Հայրիկյանի, Ա. Աշիկյանի, Ռ. Բարսեղովի եւ Ա. Խաչատրյանի հետ միասին դատապարտվել է «Շանթ» հակապետական խմբի կազմավորման մեղադրանքով:

 

Դատարանը Նավասարդյանին դատապարտում է 2 տարվա ազատազրկման խստացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Աշոտ Նավասարդյանը պատիժը կրում է Մորդովիայի ճամբարներում: 1971թ. Հուլիսին վերադառնում է Երեւան եւ վերականգնում կապերը համախոհների հետ: 1973թ. ընտրվում է ԱՄԿ խորհրդի անդամ:  

 

Կրկին ձերբակալվում եւ դատապարտվում է 1974թ.՝ ԱՄԿ ծրագիրը եւ թերթիկներ տարածելու մեղադրանքով: Դատավճիռը՝ 7 տարի ճամբարում եւ 2 տարի աքսոր: Պատիժը կրում է Պերմի ВС-389/35, 36 քաղճամբարներում:

 

Աշոտ Նավասարդյանը Մորդովիայի ճամբարում

Լուսանկարը՝ անձնական արխիվից

 

Ճամբարում գտնվելու տարիներին մասնակցում է տարբեր բողոքի ակցիաների՝ պահանջելով, որպեսզի տրամադրեն քաղբանտարկյալի կարգավիճակ եւ հայ քաղբանտարկյալներին պահեն իրենց հանրապետության տարածքում: 1976թ. փետրվարին՝ Հայաստանում 1921թ. ապստամբության տարեդարձի օրը, Նավասարդյանը հրաժարվում է դուրս գալ աշխատանքի եւ հրամաններ կատարել: Նա պահաջում է, որպեսզի Հայաստանում հանրաքվե անցկացվի ԱՄԿ-ի օրինականացման վերաբերյալ: Աշոտ Նավասարդյանի պահանջները համընկնում էին բոլոր քաղբանտարկյալների ընդհանուր պահանջներին, ովքեր հռչակել էին իրենց պատկանելությունն այդ կուսակցությանը: Ի պաշտպանություն այդ պահանջների՝ ամեն ամսվա 4-ին նրանք մեկօրյա հացադուլ էին անցկացնում:

 

1976թ. գարնանը Աշոտ Նավասարդյանը 2 ամիս անցկացնում է հատուկ մեկուսարանում: Մայիսի վերջին նրան տեղափոխում են հիվանդասենյակ, այնտեղից էլ մայիսի 9-ին ուղարկում են Հայաստան: Ներքին պայմանավորվածության համաձայն, նա ներում շնորհելու խնդրագիր է գրում, որից հետո 1976թ. վերջին ներում է ստանում եւ վաղաժամկետ ազատ արձակվում:

 

1977թ. ապրիլին Աշոտ Նավասարդյանն ամուսնանում է: Մինչ երրորդ ձերբակալությունն աշխատում է Երեւանի պիտակների գործարանում:

 

Կրկին ձերբակալվում եւ դատապարտվում է 1981թ. Ազատ Արշակյանի հետ միասին՝ ԱՄԿ-ին անդամակցության եւ ինքնահրատի տարածման համար: Ճանաչվում է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ եւ դատապարտվում 8 տարվա ազատազրկման, որից առաջին 3-ը՝ բանտում, հաջորդ 5-ը՝ հատուկ ռեժիմի ճամբարներում, ինչպես նաեւ 3 տարվա աքսորի:    

 

1984թ. մարտին Չիստոպոլի բանտից տեղափոխվում է ВС-389/37 հատուկ ռեժիմի ճամբար (Պերմի մարզ, Կուչինո գյուղ): Այս ճամբարում պահվում էին խորհրդային ռեժիմի մեծագույն թշնամիները, այդ թվում ուկրաինացի անվանի բանաստեղծ Վասիլ Ստուսը:

 

1987թ. օգոստոսին Գորբաչովյան պերեստրոյկայի շրջանակներում Նավասարդյանին ներում է շնորհվում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության կողմից, եւ նա վերադառնում է Հայաստան, ուր գրեթե անմիջապես ներգրավվում է ազգային ազատագրական պայքարի մեջ: 

 

ՀՀԿ ղեկավարությունը, 1996թ.

Լուսանկարը՝ անձնական արխիվից

 

Արդեն 1988թ. Նավասարդյանը համախոհների հետ միասին մասնակցում է խորհրդային իշխանության դեմ ուղղված մի քանի գործողությունների, իսկ Երասխավանի մարտերից հետո 1989թ. ստեղծում է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցում է Ղարաբաղի ազատագրական պայքարին եւ Հայաստանի սահմանների պաշտպանությանը:

 

Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ, 1990թ. օգոստոսին հանցակազմի բացակայության պատճառով Աշոտ Նավասարդյանն արդարացվում է: 

 

1990թ. ԱՄԿ-ի համախոհների հետ միասին հիմնում է Հայաստանի առաջին` Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարում է մինչ մահը:

 

1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ՀՀ նախագահի թեկնածու, 1995-1997թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր եւ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

 

1996թ. ավարտում է Գերմանիայի Ջորջ Մարշալի անվան Անվտանգության խնդիրների ուսումնասիրման Եվրոպական կենտրոնի պաշտպանական տնտեսության դասընթացը:

 

Մահացել է 1997թ. նոյեմբերի 3-ին կաթվածից: Թաղված է «Եռաբլուր» փառքի պանթեոնում:

 

Հետմահու պարգեւատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչով»: Նրա անունով են անվանակոչված դպրոցներ Երեւանում եւ Բերձորում: Երեւանի Աշոտ Նավասարդյանի թիվ 196 դպրոցում գործում է գործչի թանգարանը:

 

Պատրաստեց Դավիթ Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին