Հետադարձ կապի մշտադիտարկման համակարգ. 3 հարց ու պատասխան - Mediamax.am

exclusive
3330 դիտում

Հետադարձ կապի մշտադիտարկման համակարգ. 3 հարց ու պատասխան


Լուսանկարը` Isai Contreras


Մեդիամաքսի «Թվայնացում» խորագիրը ներկայացնում է պետական մարմինների  աշխատանքի թվայնացման ընթացքն ու գործիքները:

 

Քաղաքացիների հետադարձ կապի մշտադիտարկման համակարգը, որի կայքն արդեն իսկ փորձնական կիրառման փուլում է, թույլ է տալիս գնահատել եւ կարծիք հայտնել պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ:

 

Մեդիամաքսը նոր հարթակի մասին զրուցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի  գրասենյակի մասնագետ Մերի Շերոյանը:

 

1. Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Քաղաքացիների հետադարձ կապի մշտադիտարկման համակարգը:

 

Համակարգի կայքն արդեն իսկ փորձնական կիրառման փուլում է եւ հասանելի է gnahatir.am եւ https://feedback.e-gov.am/am/ հասցեներով: Յուրաքանչյուր պետական կամ համայնքային  ծառայության ստացման ժամանակ էլեկտրոնային փոստի կամ կարճ հաղորդագրության միջով դիմումատուները կծանուցվեն եւ կստանան կայքի համապատասխան հղումը՝ ծառայության մատուցման վերաբերյալ իրենց առաջարկները, բողոքները կամ դիտարկումները ներկայացնելու նպատակով:

 

Կայքի միջոցով դիմումատուները համապատասխան հարցաշարի լրացմամբ իրականացնելու են ծառայության գնահատում՝ էլեկտրոնային եւ թղթային եղանակով մատուցվող ծառայությունների վերաբերյալ: Հետադարձ գնահատումը կիրականացվի նաեւ զանգերի կենտրոնից քաղաքացիներին զանգահարելու միջոցով:  

 

2. Ինչպե՞ս օգտվել համակարգից: Արդյո՞ք գրանցումը պարտադիր է:

 

Ոչ, կայքում գրանցվելու անհրաժեշտության չկա, քանի որ այն մեխանիզմ է՝ գնահատելու եւ հայտնելու կարծիք պետական մարմինների կողմից մատուցված  էլեկտրոնային եւ թղթային ծառայությունների վերաբերյալ՝ միտված վերջիններիս բարելավմանը, արդիականացմանը եւ մատչելիության ապահովմանը:

 

3. Ովքե՞ր կարող են օգտվել համակարգից:

 

Կայքից կարող է օգտվել պետական կամ համայնքային ծառայությունների ստացման համար դիմած ցանկացած անձ։ Բացի դրանից, կայքի վիճակագրական եւ վերլուծական մասից օգտվելու են թե՛ քաղաքացիները, թե՛ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ ծառայությունների որակն ու արդյունավետությունը, դիմումատուների գոհունակությունը գնահատելու եւ ծառայություններն արդիականացնելու նպատակով։

 

Առաջիկայում պետական ծառայությունների մատուցման միասնական е-gov.am հարթակի արդիականացմանը զուգահեռ, կկատարելագործվի նաեւ այս հարթակի գործիքակազմը։

 

Նարինե Դանեղյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին