«Բրյուսով»-ի «ստեղծարար միտք»-ը եւ լեզվական գիտելիքը - Mediamax.am

exclusive
5553 դիտում

«Բրյուսով»-ի «ստեղծարար միտք»-ը եւ լեզվական գիտելիքը


Քրիստինա Ծատուրյանը
Քրիստինա Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Կարապետյանը
Գուրգեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Կարապետյանը
Գուրգեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինա Ծատուրյանը
Քրիստինա Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստեղծարար միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ «Մեդիամաքս»-ը Բրիտանական խորհրդի հետ ներկայացնում է ծրագրի իրականացման ընթացքը։ 

 

Հոլովակ՝ «ստեղծագործ միտքը» գովազդելու համար

 

Այս հոլովակով Բրյուսովում սկսվեց «Ստեղծագործ մտքի» թռիչքի ընթացքը։ 

 

 

Ուսանողներից Հրագ Մարգարյանը որոշեց տեսաուղերձով պատմել, թե ինչ են անում տարբեր ֆակուլտետի ու տարբեր կուրսերի մի խումբ ուսանողներ միասին ու շաբաթը երեք օր։

 

«Արդյոք գիտե՞ք, որ համալսարանում գործում է «Creative spark»-ի ստուդիա։ Այն հրաշալի ուսանողական ճամբարներ է անցկացնում, որոնք չպետք է բաց թողնել։ Դուք կարող եք սովորել ձեռներեցության հմտություններ, որոնք ձեզ կօգնեն ավելի գործունակ դառնալ, կամ էլ սեփական բիզնեսը սկսկել, կատարելագործել թիմում աշխատելու ձեր կարողությունները , զարգացնել ստեղծագործականությունը, ոգեշնչվել, ընկերներ գտնել եւ զվարճանալ։ Բաց մի թողեք։ Ես ինքս մասնակցում եմ այս ճամբարին։ Տեղերը սահմանափակ են, բայց մի քանի շաբաթից նոր փուլեր են մեկնարկելու։ Կարող եք գրանցվել ֆեյսբուքյան մեր էջում եւ միեւնույն ժամանակ հենց այս պահին տեսնել, թե ինչ է կատարվում  այստեղ»։ 

 

Հոլովակի վերջում հայտնվում է Գուրգենը, որը համալսարանի դասախոսներից է եւ «Ստեղծագործ մտքի» դասընթացավարներից, ու պատմում, թե իր գործընկեր Մարիամի հետ ինչ եւ ինչու են անում։

 

Լեզվաբանության՝ ոչ ակադեմիական «շուկան» 

 

25-ամյա Գուրգեն Կարապետյանը ծրագրին մասնակցելու համար ամբիոնի մի շարք դասախոսների հետ նախ վերապատրաստվել է։ Մեկշաբաթյա թրեյնինգից հետո ձեւավորել են այն խմբերը, որոնց պետք էր մատուցել այն, ինչ սովորել է։

 

«Այդ թրեյնինգների ընթացքում մեզ համար շատ նորություններ բացահայտեցինք։ Օրինակ՝ կան կարողություններ, որոնք, թվում է, որ ունես։ Իսկ երբ պետք է դրանք գործնական տեսքի բերես, հասկանում ես, որ թերանում ես եւ գիտես միայն տեսականորեն։ Սկսում ես ուսումնասիրել, թե դա ինչպես է ակադեմիական՝ միջազգային շուկայում մատուցվում եւ հետո նայում ես քո տեղական շուկան, ու բացերն ակնհայտ են դառնում։ Այս խնդիրը շատ վառ արտահայտվում է լեզվական գիտելիքը տեսականից գործնական դաշտ տեղափոխելու ընթացքում։ Հասկանում ես, որ առանց տնտեսագիտական ու ձեռնարկատիրական գիտելիքների շատ առաջ չես գնա։ 

 

Գուրգեն Կարապետյանը Գուրգեն Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ենթադրենք, դու թարգմանիչ ես կամ զբոսավար եւ ուզում ես լավ աշխատանք գտնել։ Ի՞նչ է պետք դրա համար՝ ինքդ քեզ ճիշտ գովազդելու ունակություն։ Այն սովորելու համար պետք է սովորես ուսումնասիրել մրցակիցներիդ եւ հասկանալ, թե ինչ յուրահատուկ բան կարող ես առաջարկել, որ չեն կարող անել մյուսները»։

 

Դրամաշնորհը տրվել է Բրյուսովին, բայց օգտվում են նաեւ երկու այլ բուհեր

 

Բրիտանական խորհուրդը դրամաշնորհը թեեւ Բրյուսովի համալսարանին է տվել, բայց ծրագրին համալսարանը ներկայացել է Գեղարվեստի ակադեմիայի եւ Մանկավարժական համալսարանի հետ։

 

«Մենք աշխատում էինք մեր բրիտանացի գործընկերների հետ, երբ պարզեցինք, որ  «Creative spark»-ը թիրախավորել է 500 ուսանողի։ Բրյուսովի համալսարանը համեմատաբար փոքր բուհ է, եւ հաշվի առնելով ուսանողների քանակը՝ որոշեցինք այլ համալսարաններից նույնպես ուսանողներ ներգրավվել»,- պատմում է Քրիստինա Ծատուրյանը՝ Բրյուսովի համալսարանի արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության վարչության պետը։

 

Քրիստինա Ծատուրյանը Քրիստինա Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Բրյուսովի համալսարանից ծրագրում  ներգրավված է 227 ուսանող, 45-ն արդեն ավարտել է ծրագիրը։

 

«Մեզ մոտ վստահ են, որ նախ պետք է դիպլոմ ստանալ, հետո դիպլոմը ձեռքին աշխատանք փնտրել։ Իսկ ահա այս դասընթացը սովորեցնում է, որ պարտադիր չէ աշխատանք փնտրել, կարելի է եւ ստեղծել այդ աշխատանքը, բացել աշխատատեղեր։  Ահա հենց սա ենք այս ծրագրով փորձում ցույց տալ, համոզել, սովորեցնել մեր ուսանողներին»,- ասում է Քրիստինան։

 

Ըստ նրա՝ ուսանողներն այնքան խանդավառված են մասնակցում ծրագրին, որ համալսարանում արդեն իսկ մտածում են «Ստեղծագործ միտքը» կրթական ծրագրում ներառելու, կամ էլ այլընտրանքային տարբերակով, բայց մշտապես դասավանդելու մասին։

 

«Ստեղծարար միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրի, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Ադրբեջանում, Հայաստանում,  Վրաստանում եւ Ուկրաինայում: 

 

Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ:  

 

Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:

 

Դիմել կարելի է այս հղումով:

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

«Ստեղծարար միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին