Երազանքների նկարազարդումը Գեղարվեստի ակադեմիայում - Mediamax.am

exclusive
4132 դիտում

Երազանքների նկարազարդումը Գեղարվեստի ակադեմիայում


Լուսանկարը` Մեդիամաքս

Էլենը (մեջտեղում)
Էլենը (մեջտեղում)

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մանե Կարապետյանը
Մանե Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլի Արսենյանը
Լիլի Արսենյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննան (աջից)
Սյուզաննան (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստեղծարար Միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ Մեդիամաքսը Բրիտանական խորհրդի հետ համատեղ ներկայացնում է ծրագրի իրականացման ընթացքը։ 

 

Այսօրվա պատմությունը Գեղարվեստի պետական ակադեմիայից է։

 

Սենյակ, որտեղ երազում են

 

Գեղարվեստի ակադեմիայի գունավոր սրահներից մեկում մի մեծ օվալաձեւ սեղան է դրված։ Շուրջն աղջիկներն են ու մեղվի փեթակի պես սենյակը բզզում է։ Մեկի առջեւ թուղթ է, մյուսինը գրիչ ու մկրատ, երրորդինը՝ տետր ու ամսագիր։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Աղջիկներն իրենց երազանքի ստարտափն են պատկերների միջոցով ստեղծում։ Այս սրահում վերջին շրջանում հավաքվում են շաբաթը երեք օր ու երեք ժամով, ուսումնասիրելու ու սովորելու «Ստեղծարար մտքի» հնարավորությունները։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երազանքի ուրվագիծը

 

«Աղջիկներ, ձեզանից պահանջվում է հետեւյալը։ Ձեր առջեւ դրված ամսագրերից, թղթերից կտրեք այն պատկերները, որոնք համապատասխանում են ձեր ստարտափ գաղափարներին։ Կարող եք օգտագործել նաեւ գրիչ կամ մատիտներ, եւ սպիտակ թղթին պատկերել, թե ինչ է հարկավոր գաղափարն իրականացնելու համար։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Բայց մինչ դա, եկեք վերհիշենք, թե ինչ ենք սովորել նախորդ դասերին։ Եվ այսպես՝ ի՞նչ է պետք բիզնես գաղափարը կյանքի կոչելու համար։ Սկսեցինք», - հարցնում է դասընթացավարն ու սկսում է ակտիվ քննարկումը։ Քննարկմանը հաջորդում է երազանքների նկարազարդումը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Դիզայներական տրանսպորտային երազանք

 

Ուսանողուհիներ Սյուզաննան եւ Էլենը Երեւանի տրանսպորտային համակարգը բարեփոխելու ծրագիր են մտածել։ Վստահ են, որ այն ոչ միայն երթեւեկությունն է թեթեւացնելու, այլ խցանումներն է տանելի դարձնելու ու կրճատելու է տրանսպորտին սպասելու ժամանակը։

 

«Քաղաքապետարանին ու քաղաքապետին ներկայացնելու մասին դեռ չենք մտածում, որովհետեւ ծրագիրը դեռ վերջնական տեսքի չենք բերել։ Շատ բան չենք ուզում բացահայտել մեր գաղափարից, բայց կարող ենք ասել, որ խոսքը առցանց համակարգի մասին է, այն նաեւ տրանսպորտի ծառայությունների համար վճարման կարգն է հեշտացնելու»,- պատմում է 18 տարեկան Էլեն Շահբազյանը։

 

Էլենը (մեջտեղում) Էլենը (մեջտեղում)

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գաղափարը երբ կավարտեն, չգիտեն՝ իրենք իրենց առջեւ վերջնաժամկետ չեն դրել։ Այս միտքն ասելուց հետո միանգամից բարձրաձայնում են՝ ահա եւ գաղափարի թերություններից մեկը, որը պետք է շտկել։

 

«Դա էլ կսովորենք մի քանի օրից, ուղղելի թերություն է։ Այս ընթացքում արդեն այնքան կարեւոր բան  ենք սովորել: Օրինակ, արագ կողմնորոշվել, ժամանակին զուգընթաց մտածել, խնդիրների լուծման տարբերակների մեջ կողմնորոշվել»,- արագ-արագ թվարկում է 21 տարեկան Սյուզաննան։

 

Սյուզաննան (աջից) Սյուզաննան (աջից)

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ծրագիրը դաս՝ դասընթացավարների համար

 

Դասընթացավարներից են Մանե Կարապետյանն ու Լիլի Արսենյանը։ Ասում են, որ ծրագրի վերապատրաստումն ինքն իրենով էր նորություն դասախոսի համար եւ նոր մեթոդաբանություն սովորելու հնարավորություն։

 

Լիլի Արսենյանը Լիլի Արսենյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Այդ գիտելիքները ուսանողներին փոխանցելը շատ կարեւոր էր։ Այստեղ ներկա են 15 մասնակից, դիզայնի մասնագետների հագուստի մոդելավորողների համար շատ կարեւոր է այս հմտությունը յուրացնելը։ Ինչո՞ւ, որովհետեւ նրանք ամբողջ կյանքում աշխատելու են «արտադրանքի հետ», եւ պետք է սովորեն այն սպառել ու իրացնել։ Մեր ուսումնական ծրագրում սա չի դասավանդվում»,- ասում է Մանե Կարապետյանը, որը նաեւ Գեղարվեստի ակադեմիայի դասախոսներից է։

 

Մանե Կարապետյանը Մանե Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Աղջիկներն ասում են, որ նման ծրագրեր ուսումնական պլանում շատ չկան, եւ  «Ստեղծագործ միտքը» նախ եւ առաջ հնարավորություն է տվել լրացնելու այդ բացը։ Դասախոս- դասընթացավարներից Լիլին ծրագրի կարեւորության մասին խոսելիս, շեշտում է, որ այն ուսանողներին սովորեցնում է  նախաձեռնողականություն։

 

«Հատկապես այս բուհում սովորողների համար դա կարեւոր է։ Ու վստահաբար կարող եմ պնդել, որ այս նախագծով անցնող երեխաներն ավելի լավ կհասկանան, թե իրենց նախագիծը սկսելուց ինչով եւ ինչպես կարող են առաջ գնալ, որպեսզի խուսափեն հնարավոր բախումներից»,- պնդում է Մանեն։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Հայաստանում,  Վրաստանում եւ Ուկրաինայում: 

 

Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ:   

 

Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:

 

Դիմել կարելի է այս հղումով:

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

«Ստեղծարար Միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին