Հայկական էսքիզները, չեխ դիզայները եւ Նորվիչի համալսարանը - Mediamax.am

exclusive
5145 դիտում

Հայկական էսքիզները, չեխ դիզայները եւ Նորվիչի համալսարանը


Արմինեն եւ Սոնան
Արմինեն եւ Սոնան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Զալիբեկյանը
Գայանե Զալիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնա Համբարձումյանը
Սոնա Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լենկա Կոխուտովան
Լենկա Կոխուտովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Սահակյանը
Արմինե Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ստեղծարար Միտք»-ը (Creative Spark) Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակը ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացումն է։ Մեդիամաքսը Բրիտանական խորհրդի հետ համատեղ ներկայացնում է ծրագրի իրականացման ընթացքը։ 

 

Այսօրվա պատմությունը Թումոյի նորաձեւության ստուդիայից է։

 

Չեխիա-Հայաստան

 

Երբ չեխ դիզայներ Լենկա Կոխուտովան, Պրաhայի իր բնակարանում նստած, Թումոյից հայ ուսանողների հետ աշխատելու հրավեր ստացավ, շատ զարմացավ։ Նաեւ ոգեւորվեց, բայց տեղափոխման որոշումը շատ դժվար կայացրեց։

 

 

«Չգիտեի` գալ, թե ոչ։ Ամեն առավոտ ու երեկո այս հարցն էի ինքս ինձ տալիս։ Պատասխանը ստանալու համար սկսեցի ուսումնասիրել Հայաստանի պատմությունը եւ հասկացա, որ այս երկիրը այնքան հարուստ մշակույթ ունի, որ այն տեսքտիլի կամ աքսեսուարների մոդելավորման մեջ չօգտագործելն ուղղակի մեղք է։ Ահա թե ինչու հայտնվեցի այստեղ»,- անկեղծանում է Լենկան։

 

Լենկա Կոխուտովան Լենկա Կոխուտովան

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Դիզայների օրերը գերհագեցած են Թումոյի ստուդիաներում։ Այստեղ է «Cockerel» բրենդի հիմնադիրը՝ ստուդիայի ուսանողների հետ աշխատում է բրդյա հագուստի եւ տան պարագաների ստեղծման ու մոդելավորման վրա։

 

Բրեյնսթորմինգից եւ մտահղացումներից մինչեւ դիզայն եւ արտադրություն՝ ուսանողները ձեռք են բերում ամբողջական փորձառություն:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Մեր նպատակը հետեւյալն է՝ այն ինչ ստեղծում ենք, պետք է հեշտ լինի վաճառել: Պետք է պահանջված լինի, ներկայացնի հայկական արվեստը եւ դրա զարգացման ամբողջ պատմությունը։ Մենք շատ ենք ուսումնասիրում հայկական ձեռագործը, որպեսզի հասկանանք, թե ինչ  ու ինչպես կարող ենք օգտագործել նորաձեւության ժամանակակից նմուշների ստեղծման համար»։

 

«Ստեղծարար միտքը» Թումոյում

 

Մարալ Մկրտչյանը Թումոյի ստուդիաների ծրագրերի ղեկավարն է։ Պատմում է, որ մի քիչ ուշ են միացել ծրագրին, բայց ոգեւորված են. վերջապես ուսանողին ձեռներեցության գիտելիքները գործնական կիրառելու լավ հնարավորություն է ստեղծվել։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Բրիտանական Նորվիչի համալսարանի (Norwich University of the Arts) հետ համատեղ ուսանողներին սովորեցնելու ենք աշխատել կտավի վրա։ Նրանց մասնագետներն էլ են գալու այստեղ եւ համատեղ մշակելու ենք հայկական մոտիվներով ու տարրերով տեքստիլներ, հետո դրանք մեր ուսանողների հետ միասին ուղարկելու ենք այնտեղ», - պատմում է Մարալը։

 

Հույս ունեն, որ այն նմուշները, որոնք ստեղծելու են ուսանողները, կկարողանան նաեւ տարբեր ընկերությունների ներկայացնել ու վաճառել։ Ահա այստեղ է, որ ուսանողները կկիրառեն ձեռնարկատիրական գիտելիքները։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Միայն գործնական կիրառման դեպքում ուսանողների համար հեշտ լինի հասկանալ, թե ինչ է նշանակում ձեռնարկատիրություն, երբ դու ոճաբան կամ դիզայներ ես։ Ինչպես ներգրավվել հաճախորդներին, սովորեցնել նրանց ընդունել ճաշակդ ու սիրել այն», -ասում է Մարալը։

 

Տպավորություններ առանց մեկնաբանության

 

Գայանե Զալիբեկյան, Թումո ստուդիայի սան

 

«Իմ թեման թավշյա հեղափոխությունն է։ Ընտրել եմ այն ամենն, ինչ այդ օրերին տեսել եմ փողոցներում։ Այս պահին տուփ եմ պատրաստում, որը հետագայում կարող է օգտագործվել որպես պորտֆոլիո։ 

 

Գայանե Զալիբեկյանը Գայանե Զալիբեկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ծրագիրն ինձ շատ բան է տալիս։ Ուսումնասիրում եմ տպագրությունը եւ բնական հումքերի ու հագուստի հետ աշխատանքը։ Ինչպես նաեւ այն, թե ինչպես կարող եմ հետագայում այն շուկա դուրս հանել»։

 

Արմինե Սահակյան, Թումո ստուդիայի սան

 

«Իմ էսքիզների հիմքում կապույտ «Երազ» ավտոմեքենան է։ Այն իմ մանկական հիշողությունների մասին է։ Երբ հայտնվեցի այս ստուդիայում, առաջինն, ինչ ուզում էի անել՝ մանկության հիշողություններս վերակենդանացնելն էր։ Ես մեծ ընտանիքում եմ մեծացել։ Ամռանը բոլորս միասին հազիվ էինք տեղավորվում այդ մեքենայում։ 

 

Արմինե Սահակյանը Արմինե Սահակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գնում էինք Սեւան, հագուստը թողնում էինք «Երազի» մեջ ու վազում դեպի ջուրը։ Երբ այդ մեքենայի մեջ էի, միշտ ինձ պաշտպանված էի զգում, սիրված, ազատ ու երջանիկ։

Եվ ահա այդ զգացողությունն եմ ուզում փոխանցել բոլոր այն մարդկանց, որոնք մի օր իմ ստեղծագործությունները կգնեն»։

 

Սոնա Համբարձումյան, Թումո ստուդիայի սան

 

«Արդեն մի կարեւոր եզրահանգում եմ արել՝ եթե ուզում ես վաճառել որեւէ էսքիզ, թեման շատ կարեւոր է։ 

 

Սոնա Համբարձումյանը Սոնա Համբարձումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ես ընտրել եմ հայկական ավանդական կերպարվեստի եւ ժամանակակից կերպարվեստի հակասությունների թեման, մնում է այն իսկապես ընկալվի որպես արտադրանք»։ 

 

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության եւ ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջեւ միջազգային համագործակցության ձեւավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Հայաստանում,  Վրաստանում եւ Ուկրաինայում: 

 

Առաջին տարում ծրագրի հաջողությունից հետո Բրիտանական խորհուրդն ազդարարել է 12 միջազգային նոր գործընկերություն ֆինանսավորելու հնարավորության մասին: Յուրաքանչյուր գործընկերության կտրամադրվի մինչեւ 40 000 բրիտանական ֆունտ գումարի չափով դրամաշնորհ:   

 

Ֆինանսավորման հայտերն ընդունվում են 2019 թ. ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 12-ը:

 

Դիմել կարելի է այս հղումով:

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

«Ստեղծարար Միտք» նախագծին նվիրված հրապարակումների շարքն իրականացվում է Բրիտանական խորհրդի աջակցությամբ:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին