Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 500 հազ. եվրոյի դրամաշնորհ կտրամադրի - Mediamax.am

124737 դիտում

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 500 հազ. եվրոյի դրամաշնորհ կտրամադրի


 Վաչե Գաբրիելյան
Վաչե Գաբրիելյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համաձայնագրի ստորագրմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ ֆինանսավորման համաձայնագրի ծրագրերը ներառում են Արարատյան դաշտավայրի ոռոգման համակարգի ուսումնասիրությունը, Վեդիի ջրամբարի կառուցմանն ուղղված ծրագրի նախապատրաստական փուլի իրականացումը:

 

Բացի այդ, ֆրանսիական կողմը կֆինանսավորի Տաթեւի զբոսաշրջային կենտրոնում ներառված համայնքների զարգացման, կոշտ թափոնների կառավարման, Երեւանի ջրմուղկոյուղուն եւ առողջապահության ոլորտի աջակցման ծրագրեր:

 

Զարգացման ֆրանսիական գործակալությունն այդ ծրագրերի իրականացման համար կտրամադրի 500 հազ. եվրոյի դրամաշնորհ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին