Պրոմեթեյ Բանկը եւ Banks.am-ը հայտարարում են վարկավորման մրցույթ՝ հատուկ կանանց համար - Mediamax.am

exclusive
125678 դիտում

Պրոմեթեյ Բանկը եւ Banks.am-ը հայտարարում են վարկավորման մրցույթ՝ հատուկ կանանց համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Կանանց տոներին ընդառաջ Պրոմեթեյ Բանկը եւ Մեդիամաքս ընկերությանը պատկանող Banks.am պորտալը հայտարարում են համատեղ մրցույթ, որին կարող են մասնակցել բիզնես գործընթացներում ներգրավված գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գործող բիզնեսի հետագա զարգացման սեփական առաջարկը (հայեցակարգը), որն, ըստ մասնակցի հիմնավորման, հնարավոր կլինի իրագործել ակնկալվող վարկային միջոցների (բիզնես-վարկի) հաշվին:

 

Մրցույթի հաղթողին Պրոմեթեյ Բանկը կտրամադրի բիզնես-վարկ, գործող  բիզնեսի զարգացման նպատակով, հետեւյալ արտոնյալ պայմաններով`

 

- տարեկան տոկոսադրույքը՝ 8%;

- մարման ժամկետը՝ մինչեւ 7 տարի;

 - գումարը՝ մինչեւ 100 000 ԱՄՆ դոլար:

 

Հետաքրքիր (նորարարական) գաղափարներով հավասարազոր առաջարկների առկայության դեպքում՝ հաղթող կարող են ճանաչվել մինչև 3 մասնակիցներ:

 

Մրցույթին կարող են մասնակցել Երեւանից, ՀՀ մարզերից եւ ԼՂՀ-ից ձեռնարկատիրական գործունեությամբ (առանց ոլորտային սահմանափակումների) զբաղվող այն գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

 

Մրցույթի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին