ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները 2012-ին վճարված հարկերն ավելացրել են 74.9 մլրդ-ով - Mediamax.am

9432 դիտում

ՀՀ 1000 խոշորագույն հարկատուները 2012-ին վճարված հարկերն ավելացրել են 74.9 մլրդ-ով


Լուսանկարը` pacificplacerwc.blogspot.com


Երեւան: Մեդիամաքս: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2012թ. հունվար-դեկտեմբերին գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տարվա արդյունքներով ընկերությունը 31 մլրդ 673 մլն 302.6 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: 

 

Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Հայռուսգազարդը (30 մլրդ 918 մլն 098.6 հազ.) եւ Ղ Տելեկոմը (21 մլրդ 672 մլն 938.1 հազ.):

2012-ին հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (558,5 մլրդ) գերազանցել է 2011թ. ցուցանիշը 15.5%-ով կամ 74.9 մլրդ դրամով: 

 

Պարտադիր սոցիալական վճարների ծավալով 2012-ին առաջատար դիրքեր են զբաղեցրել Հայաստանի էլեկտրական ցանցերը (2 մլրդ 446.9  մլն դրամ), Հայռուսգազարդը (1 մլրդ 686 մլն) եւ ԱրմենՏել-ը (1 մլրդ 460 մլն):

 

Աշխատակիցների քանակով առաջատարներն են Հայաստանի էլեկտրական ցանցերը (7910), Հայռուսգազարդը (6041) եւ Հարավկովկասյան երկաթուղին (3910):

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին