ՀԲ-ն ՀՀ կառավարությանն է ներկայացրել Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները - Mediamax.am

9456 դիտում

ՀԲ-ն ՀՀ կառավարությանն է ներկայացրել Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կողմից մշակված` «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի գրասենյակից, Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին նշել է, որ վերլուծականներում ուրվագծվում են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները:

 

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին մանրամասնել է, որ փաստաթղթում արծարծվում է համընդհանուր բարեկեցությանը, կառավարման բարեփոխումներին եւ աղքատության հաղթահարմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ՀԲ-ի ներկայացրած քաղաքականության վերլուծությունների փաստաթուղթը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին