Բրեվիս-15՝ hայկական ինտելեկտուալ բրենդը արտահանելու ճանապարհին - Mediamax.am

exclusive
2089 դիտում

Բրեվիս-15՝ hայկական ինտելեկտուալ բրենդը արտահանելու ճանապարհին


Հովհաննես Գրիգորյանը
Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաուլ Մկրյանը
Ռաուլ Մկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2021թ. հոկտեմբերի 1-ին Breavis (Բրեվիս) ընկերությունը գործընկերների հետ տոնեց հիմնադրման 15-րդ տարին։

 

Breavis-ի հիմնադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանին, մարքետինգի եւ հետազոտությունների  տնօրեններ Ռաուլ Մկրյանին եւ Հասմիկ Առաքելյանին Մեդիամաքսը ուղղել է երկու հարց՝ որտեղից եւ ո՞ւր է շարժվում Բրեվիսը։

 

Հասմիկ Առաքելյան, Breavis-ի հետազոտական բաժնի տնօրեն

 

«Լինել բրեվիսցի՝ նշանակում է չկոտրվել, չհիասթափվել, որովհետեւ մեր աշխատանքային գործունեությունը լի է մշտական մարտահրավերներով։ Բրեվիսը մեզ համար կենսակերպ է եւ ոչ պարզապես աշխատավայր։

Լուսանկարը` Մեդիամաքս

15-րդ տարեդարձը պատասխանատվության բարձրաձայնման մասին է վկայում։ 15 տարի շարունակ Հայաստանում մենք զբաղվում ենք ինտելեկտուալ բիզնեսով, որի հանդեպ դեռ 15 տարի առաջ շատ թերահավատ մոտեցում կար։

Հասարակությունն ու հանրային կարծիքով հետաքրքրվողներն այս ոլորտին լուրջ չէին վերաբերվում, չէին հավատում, որ գիտահենք տվյալները կարող են օգնել որոշում կայացնողներին մշակել արդյունավետ ռազմավարություններ։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս տարիների ընթացքում մենք ապակոդավորել ենք հասարակությունը, փորձել ենք պարզել, թե ինչ է մտածում, ինչ ակնկալիքներ ունի։ Ապագայում մենք մեր մասնագիտական ներուժն ուղղելու ենք հանրային կարծիքն առավել կարեւորելու գիտակցության բարձրացմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում»։

 

Հովհաննես Գրիգորյան, Breavis-ի հիմնադիր տնօրեն

 

«Երբ Բրեվիսը դարձավ 10 տարեկան, ես սկսեցի խուսանավել ընկերության հերթական՝ ամենամյա տարեդարձը նշելուց, որովհետեւ կարծում էի, որ մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատելու վրա։  

 

Սակայն 15-րդ տարեդարձին կարծես թե ասելիք ունենք։ Մենք շատ ենք կարեւորում այն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք որպես բիզնես եւ վստահ ենք, որ մեր երկրի համար այս դժվար փուլում հատկապես կարեւոր է աշխատանքդ լավ կատարելը, երկրի զարգացման եւ կայունացման, ճգնաժամից դուրս գալու փուլում՝ գոնե մի փոքր ներդրում ունենալը։

Հովհաննես Գրիգորյանը Հովհաննես Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք մեր բոլոր գործընկերներին որոշել ենք կոչ անել, օգնելու՝ հայկական ինտելեկտուալ արտադրանքը զարգացնելու ու նաեւ միջազգայնացնելու հարցում։ Ինչպես նշեցի մասնակիցներին ուղղված իմ ուղերձում, մենք հասկանում ենք, որ անկումային տրամադրությունները շատ են, բայց մեր ոլորտի մարդիկ պետք է գիտակցեն, որ պետք է աշխատել այնպես, որ գոնե մեր երեխաները ապրեն ավելի լավ երկրում։

 

Երկու հիմնական առաքելություն ունենք մոտակա 5 տարիների համար։ Առաջինը՝ Հայաստանում զարգացնել ինտելեկտուալ բիզնեսը եւ մեր հայկական ինտելեկտուալ բրենդը դուրս բերել միջազգային շուկա: Երկրորդը՝ մեծ տվյալների (big data) հետ սոցիոլոգիական հետազոտական աշխատանքի գործիքակազմ ստեղծելն է՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ արտաքին շուկաների համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր ընկերություններն օգտվում են տվյալների մեծ բազայից, հավաքում են մեծածավալ տվյալներ սկսած մեր հեռախոսներից մինչեւ մեր հագուստի չափսերը, բայց մեկ բան է դրանք տեխնոլոգիապես վերլուծելը, մեկ այլ բան է, երբ դրանք վերլուծում են սոցիոլոգները։ Տվյալ պարագայում, մենք պատասխանում ենք ոչ թե «ի՞նչ», այլ «ինչո՞ւ» հարցին։ Սա նոր եւ հետաքրքիր ոլորտ է, որը սահմաններ չի ճանաչում»։

 

Ռաուլ Մկրյան, Breavis-ի մարքետինգային բաժնի տնօրեն

 

«2016-ից մեր հաճախորդների շրջանում պահանջ հասունացավ, որ ունենանք հաղորդակցության բաժին, քանի որ ունեինք տվյալների մեծ ծավալ։ Ստեղծվեց հաղորդակցությունների բաժինը, որն այժմ դարձել է մարքեթինգ եւ հաղորդակցություններ, քանի որ առաջարկում է ամբողջական տվյալահենք մարքեթինգային ծառայություններ:

Ռաուլ Մկրյանը Ռաուլ Մկրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում ինտելեկտուալ բիզնեսի պարագայում ամենամեծ բարդությունը շուկան կրթելն է, մեր առաջարկի կարեւորությունը բացատրելը։ Եթե առաջարկում ես premium կարգի մարքեթինգային ծառայություն, որը գիտահեն է, դա, որոշ չափով, ազդում է գնի վրա։ Շատերը հրաժարվում են՝ նախընտրելով մատչելի տարբերակները, բայց հետո վերադառնում են մեզ մոտ։ Արդյունքները փաստում են, որ օգտվելով մեր ծառայությունից, իրենց արտադրանքի օգտակար գործողության գործակիցն ավելի բարձր է լինում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր ընկերության պարագայում շատ մեծ է նաեւ կրթական բաղադրիչը՝ մինչ ծառայություն մատուցելը մենք պետք է հաղթահարենք այդ պատնեշը` լսարանին բացատրելով առավելությունը: Մենք ծառայություններ ենք մատուցում տարբեր ոլորտներին՝ հավատարիմ մնալով գիտահենք մոտեցմանը, եւ դա մեր ընկերության հաղթաթուղթն է»։

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին