Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար - Mediamax.am

5935 դիտում

Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետական նախարար է նշանակվել Ռուբեն Վարդանյանը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ մասին հրամանագիր է ստորագրել:

Մեկ այլ հրամանագրով Արտակ Բեգլարյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից:

 

 

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պետական նախարարը համակարգելու է հետեւյալ նախարարների գործունեությունը՝

 

1) առողջապահության նախարար.

2) արդարադատության նախարար.

3) արտաքին գործերի նախարար.

4) գյուղատնտեսության նախարար.

5) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար.

6) սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարար.

7) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար.

8) քաղաքաշինության նախարար.

9) ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար:

 

Պետնախարարին վերապահված են նաեւ Արցախի պետական կառավարման հետեւյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝  

 

•    պետական վերահսկողական ծառայության պետի,

•    կադաստրի եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,

•    նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,

•    պետական եկամուտների կոմիտեի նախագահի,

•    պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,

•    ջրային կոմիտեի նախագահի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին