Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող - Mediamax.am

9623 դիտում

Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող


Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող
Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող

Լուսանկարը` fineprice.net


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 28-ին Ադրբեջանի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվել է զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Կարեն Գալստյանը գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել հունվարի 28-ին, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում:

 

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում Ադրբեջանի դիվերսիոն խմբերը ԼՂՀ տարածք ներթափանցելու փորձեր էին կատարել: Դիվերսիոն հարձակումը կասեցնելիս հրազենային վիրավորումից զոհվել էր զինծառայող Արմեն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին