ԱԱԾ-ն հայտնաբերել է Հայաստան ներմուծված մեկ տոննա կոկաին - Mediamax.am

2273 դիտում

ԱԱԾ-ն հայտնաբերել է Հայաստան ներմուծված մեկ տոննա կոկաին


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնել է, որ Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել է եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

«Հայաստանի Հանրապետությունում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Մայիսի 16-ին հայտնի էր դարձել, որ իտալական Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2,7 տոննա կոկաին, որը նախատեսվում էր Վրաստանի Բաթումի նավահանգստի միջոցով ուղարկել Հայաստան։

 

Կոկաինի փաթեթները թաքցված էին Էկվադորից Իտալիա ուղակված բանանների երկու կոնտեյներների մեջ, որոնք պետք է ուղարկվեին Հայաստան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին