Ադրբեջանը հրետանային եւ ականանետային կրակ է վարում Սոթքի ուղղությամբ - Mediamax.am

1009 դիտում

Ադրբեջանը հրետանային եւ ականանետային կրակ է վարում Սոթքի ուղղությամբ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային եւ ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է հրետանային եւ ականանետային կրակը:

 

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին