Ադրբեջանը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում - Mediamax.am

1474 դիտում

Ադրբեջանը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի զինուժը գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում:

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):

 

Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի կողմից ընթացքի մեջ են։

 

«Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթեւեկելի է (ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները), հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը՝ դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

 

Այդ ճանապարհն Արցախի սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ, վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին