Պապիկյանը Հնդկաստանում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր - Mediamax.am

895 դիտում

Պապիկյանը Հնդկաստանում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհիին:

ՊՆ-ից հայտնել են, որ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

 

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը եւ շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին