ԳՇ պետ. Ադրբեջանը Հայաստանի տարածք է մխրճվել մինչեւ 7,5 կմ խորությամբ - Mediamax.am

441793 դիտում

ԳՇ պետ. Ադրբեջանը Հայաստանի տարածք է մխրճվել մինչեւ 7,5 կմ խորությամբ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր ասել է, որ հակառակորդի հարձակումը եղել է 6 ուղղությամբ:

Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն Էդվարդ Ասրյանն ասել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանը մխրճվել է 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչեւ 7,5 կիլոմետր խորությամբ:

 

«Ադրբեջանցիները Ներքին Հանդի եւ Վերին Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1,5 կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ։ Ադրբեջանը թիրախավորել էր նաեւ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը:

 

Նախկինում Ջերմուկ քաղաքից Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերի հեռավորությունը եղել է 11 կմ, հիմա հասել է 4,5 կմ-ի: Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել»,- ասել է Էդվարդ Ասրյանը:

 

Գլխավոր շտաբի պետն ասել է, որ հակառակորդի որոշակի ջոկատներ գտնվում են հայկական ստորաբաժանումների հսկողության տակ, նաեւ՝ շրջափակումների մեջ:

 

Էդվարդ Ասրյանը խոսել է նաեւ թշնամու գործած ռազմական հանցագործությունների մասին:

 

«Ոչ մի պետության ռազմական ուժ իրավունք չունի հակառակորդի նկատմամբ վայրագություններ ցուցաբերել, դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել են: Դա վայրագության վերջին աստիճանն է», - ասել է ԳՇ պետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին