Ներկայացվել է թշնամու հարվածներից տուժած ենթակառուցվածքը - Mediamax.am

1643 դիտում

Ներկայացվել է թշնամու հարվածներից տուժած ենթակառուցվածքը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի կողմից Վայոց ձորի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում թիրախավորվել եւ տուժել են բնակելի տներ, ավտոմեքենաներ եւ այլ ենթակառուցվածքներ։

Կառավարության նիստում նա ասել է, որ Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, անձնական օգտագործման մեքենաներ եւ գույք, երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբար։

 

«Ունենք էլեկտրամատակարարման գծերի խափանման խնդիր, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերում։

 

Սյունիքում ռմբակոծության հետեւանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ։ Գեղարքունիքի մարզում, հիմնականում, վնասվել են բնակիչների տները, ցորենի, գարու արտեր»,- ասել է ԱԻ նախարարը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հասցված վնասը պետք է մանրամասն գույքագրել, որպեսզի կառավարությունը միջոցներ տրամադրի լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Նա նաեւ նշել է, որ այս եւ այլ հանգամանքներ կարեւոր է փաստագրել իրավական առումով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին