Փաշինյան. Այս պահի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը 135 է - Mediamax.am

4152 դիտում

Փաշինյան. Այս պահի դրությամբ հայկական կողմի զոհերի թիվը 135 է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «այս պահի դրությամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 135 է»:

«Ցավոք, այս թիվը վերջնական չէ: Ունենք բազմաթիվ վիրավորներ»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ, ներկայացնելով օպերատիվ իրավիճակը, ասել է, որ սահմանին հարաբերական հանգիստ է:

 

«Գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը, ըստ էության, պահպանվել է: Զինված ուժերը կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին