Թշնամին շարունակել է հարվածներն ամբողջ սահմանագծով - Mediamax.am

1028 դիտում

Թշնամին շարունակել է հարվածներն ամբողջ սահմանագծով


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ:

«Ժամը 15:00-ից 17:00-ն ընկած հատվածում՝ Սոթքից մինչեւ Գորիս, ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաեւ խաղաղ բնակավայրեր»,- ասել է նա։

 

ՊՆ խոսնակը հայտնել է, որ լայնորեն կիրառվել են անօդաչու թռչող սարքեր։

 

Ժամը 16:40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել, որն այս պահին մարվել է։

 

Ժամը 17։00-ից սկսած նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին