Այսօրվա դրությամբ հայկական կողմը 105 զոհ ունի - Mediamax.am

4387 դիտում

Այսօրվա դրությամբ հայկական կողմը 105 զոհ ունի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ այսօրվա դրությամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմը 105 զոհ ունի:

«Երբ մենք ասում ենք՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նաեւ նկատի ունենք, որ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Հենց այս է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին: Դիմել ենք 4-րդ հոդվածի հիման վրա։ ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնության՝ այդ թվում ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապահովելու համար։ Ընդ որում, նկատի ունենք նաեւ նախորդ տարվա ներխուժումը՝ Սոթք-Խոզնավար հատվածում»,- Ազգային ժողովում ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին