ՀՀ ՊՆ. Ադրբեջանը կրակել է հայկական մարտական դիրքերի ուղղությամբ - Mediamax.am

1788 դիտում

ՀՀ ՊՆ. Ադրբեջանը կրակել է հայկական մարտական դիրքերի ուղղությամբ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

 

Հայկական կողմում տուժածներ չկան:

 

Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին՝ Ադրբեջանը կրակել է Արցախի Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին