Պապիկյան. Առաջնագծի անվտանգության ապահովման խնդիրները կլուծվեն - Mediamax.am

1294 դիտում

Պապիկյան. Առաջնագծի անվտանգության ապահովման խնդիրները կլուծվեն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր արեւելյան սահմանագոտի այցելության ժամանակ վստահեցրել է, որ առաջնագծի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր խնդիրները պատշաճ կերպով կուսումնասիրվեն եւ կլուծվեն:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ  Պապիկյանը շրջել է մարտական դիրքերում, հետեւել առաջնագծի կահավորման աշխատանքներին:

 

Նախարարն անդրադարձել է Զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին, զինծառայողների սոցիալական ապահովությանն առնչվող ծրագրերին եւ հավաստիացրել, որ այդ խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին