Մարտական դիրքում հայտնաբերվել է զինվորի դի - Mediamax.am

1378 դիտում

Մարտական դիրքում հայտնաբերվել է զինվորի դի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր մարտական դիրքերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել։

«Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

 

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին