Պաշտպանության նախարարությունը նոր մամուլի քարտուղար ունի - Mediamax.am

1377 դիտում

Պաշտպանության նախարարությունը նոր մամուլի քարտուղար ունի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:

Արամ Թորոսյանը ծնվել 1993 թվականին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում:

 

Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը եւ մագիստրատուրան:

 

2013-2015թթ. ծառայել է Պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանում:

 

2015-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում:

 

Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնում, եղել է Մատենադարանի կայքէջի խմբագիր եւ հանրային կապերի համակարգող:

 

2019-2022թթ. եղել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային

կենտրոնի տնօրեն:

 

Արամ Թորոսյանը անկուսակցական է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին