Պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձեւավորվեն եւս 4 մարզում - Mediamax.am

1462 դիտում

Պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձեւավորվեն եւս 4 մարզում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձեւավորվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արագածոտնի մարզերում:

Այսօր կայացած Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են, որ տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է Պարեկային ծառայության կառավարման օպերատիվ կենտրոնի ներդրման շարունակականության ապահովում:

 

Պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձեւավորվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արագածոտնի մարզերում, ապա ողջ հանրապետությունում: Վերը նշված 4 մարզերում ապագա պարեկների ուսումնական գործընթացները մեկնարկելու են օգոստոս ամսին:

 

Ընդհանուր առմամբ, պարեկային ծառայության անցնելու համար դիմել է 1880 անձ, որոնցից 718-ն է միայն ոստիկանության ծառայող: 1332 անձ իրավունք է ստացել մասնակցելու քննական գործընթացին, որոնցից ծառայության կանցնեն 606-ը:

 

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել Պարեկային ծառայություն կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացումը, հաղորդում են կառավարությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին