ԱԱԾ-ն հայտնել է պետական դավաճանության հերթական դեպքի մասին - Mediamax.am

848 դիտում

ԱԱԾ-ն հայտնել է պետական դավաճանության հերթական դեպքի մասին


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր տեղեկացրել է պետական դավաճանության նոր դեպք բացահայտելու մասին:

ԱԱԾ հաղորդագրության մեջ ասված է.

 

«Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների թվաքանակի, ինչպես նաեւ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ:

 

Նկարագրված պայմաններում վերջինս, «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու եւ «Վոթսափ» հավելվածով ուղարկելու, ինչպես նաեւ նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի եւ շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի եւ տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական եւ այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ:

 

Պետական դավաճանության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է եւ տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին