Պապիկյան. Զինվորական ծառայության գրավչությունը կբարձրանա - Mediamax.am

1561 դիտում

Պապիկյան. Զինվորական ծառայության գրավչությունը կբարձրանա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասել է, որ «տեսանելի ապագայում կարվեն մի շարք քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինվորական ծառայության գրավչությունը»։

ՊՆ-ից հայտնում են, որ նախարարն այդ մասին ասել է նախարարության կոլեգիայի նիստում:

 

Ըստ հաղորդագրության, Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ քննարկվող հարցը հույժ կարեւոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար եւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այն իր ուշադրության կենտրոնում է պահում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին