Ռուս խաղաղապահների հրամանատարն այցելել է ՊՆ - Mediamax.am

3796 դիտում

Ռուս խաղաղապահների հրամանատարն այցելել է ՊՆ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին է ներկայացրել խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը եւ ընթացիկ զարգացումները:

«Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաեւ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին