ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այցելել է ՊՆ - Mediamax.am

3634 դիտում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այցելել է ՊՆ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն այսօր ՊՆ-ում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը եւ առկա մարտահրավերները:

 

Զրուցակիցները քննարկել են նաեւ միջազգային անվտանգությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին