Դավիթ Տոնոյան. «Գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի» - Mediamax.am

3306 դիտում

Դավիթ Տոնոյան. «Գիտակցել եմ՝ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ համաձայնելով ստանձնել ՊՆ ղեկավարի պաշտոնը «քաջ գիտակցել է, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի»:

Ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո բանակում իրենց քաղաքական թիմից որեւէ մեկին պաշտոնի չէին նշանակել եւ շեշտել էր, որ Դավիթ Տոնոյանը նախկին կառավարության անդամ էր:

 

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու վարչապետի առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձեւավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաեւ` բազմաթիվ ընկերներիս եւ ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը եւ անցած ճանապարհը», - ասել է Դավիթ Տոնոյանը՝ փաստաբանի միջոցով պատասխանելով 168.am-ի հարցերին:

 

«Վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրան եւ իր քաղաքական թիմին անհրաժեշտ էր «անցումային» պաշտպանության նախարար: Բայց չնայած այդ թիմի առանձին անդամների անդադար ջանքերին, նա ինձ պաշտոնից չհեռացրեց անգամ պատերազմի ընթացքում: Պաշտոնավարել եմ 2.5 տարի, իմ պաշտոնանկությունից հետո անցել է 1.5 տարի, որոնց ընթացքում նշանակվել է պաշտպանության 3 նախարար, ինչը կադրային քաղաքականության որակի խոսուն ցուցիչ է», - նկատել է Դավիթ Տոնոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին