Պապիկյանն ու Շոյգուն քննարկել անվտանգության խնդիրները - Mediamax.am

1002 դիտում

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել անվտանգության խնդիրները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նրանք կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ, քննարկել են հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

 

«Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության եւ քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաեւ Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը: Անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների  ընթացքին», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին