2020թ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել - Mediamax.am

650 դիտում

2020թ. պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել։

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ ասված է, որ հանձնաժողովը ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով։

 

Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին