ՀԱՊԿ. Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկենք - Mediamax.am

3123 դիտում

ՀԱՊԿ. Անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկենք


Ստանիսլավ Զասը
Ստանիսլավ Զասը

Լուսանկարը` tyt.by


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցներում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

 

«ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետեւում է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Անհրաժեշտության դեպքում գործողությունների կձեռնարկվեն ՀԱՊԿ պայմանագրի եւ կանոնադրության դրույթների համաձայն»,- ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին