Մոսկվա. ՀՀ-ի հետ ռազմատեխնիկական ծրագիրն ամբողջությամբ իրագործվում է - Mediamax.am

1386 դիտում

Մոսկվա. ՀՀ-ի հետ ռազմատեխնիկական ծրագիրն ամբողջությամբ իրագործվում է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանն եւ Հայաստանը ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

 

«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջեւ նախկինում կնքված պայմանագրերի համաձայն, բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին եւ ամբողջությամբ », - ասել է Ռեշետնիկովան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին