Արման Թաթոյանն առաջարկում է Սյունիքում ստեղծել անվտանգության գոտի - Mediamax.am

1818 դիտում

Արման Թաթոյանն առաջարկում է Սյունիքում ստեղծել անվտանգության գոտի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պատերազմից հետո Սյունիքի մարզում առաջացած սահմանային խնդիրներին եւ առաջարկել է ստեղծել անվտանգության գոտի։

ՄԻՊ-ը նշել է, որ հիմնովին խաթարվել է Հայաստանի սահմանային բնակիչների բնականոն կյանքը։

 

«Հաշվի առնելով Ադրբեջանի զինվորականների ներկայությունը, այդ երկրի պետական քաղաքականությունը եւ քաղաքական նպատակները, պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի՝ առնվազն 5-7 կիլոմետր տարածությամբ»,- ասել է Արման Թաթոյանը։

 

Նա նշել է, որ հաշվարկը հիմնված է այն ապացույցների վրա, թե ինչ զինատեսակներից են շարունակում կրակել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։

 

«Այս հարցերը ներկայացրել եմ միջազգային կառույցներին։ Այս պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, որովհետեւ սա սկզբունքորեն հակասում է այն ամենին, ինչ իրենց տարիներով ստեղծել են.  ուղեցույցները, կոնվենցիաները, մարդու իրավունքների պահանջները ամբողջությամբ ջուրն են լցվում»,- ասել է Արման Թաթոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին