Գնահատվում են պատերազմի ընթացքում արձանագրված թերությունները - Mediamax.am

2072 դիտում

Գնահատվում են պատերազմի ընթացքում արձանագրված թերությունները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ իրականացվում է ռազմական գործողությունների ընթացքում արձանագրված թերությունների եւ բացթողումների գնահատում:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 2-ին Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի հետ հանդիպմանը նախարարն ասել է, որ այդ գնահատումը կարող է հանգեցնել ինչպես զինված ուժերին առնչվող կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի ու մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:

 

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ շեշտադրվել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին