ԱԱԾ-ն հայտնել է Աֆղանստանից Բաքու իրականացվող չվերթների մասին - Mediamax.am

5228 դիտում

ԱԱԾ-ն հայտնել է Աֆղանստանից Բաքու իրականացվող չվերթների մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնել է, որ առաջիկա օրերին տարբեր երկրներից Բաքու ռազմամթերք եւ վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու չվերթներ են նախատեսված:

Ըստ ԱԱԾ տրամադրության տակ գտնվող տվյալների, հոկտեմբերի 16-ին արձանագրվել է Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամ օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամ օդանավակայան-Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան–Բաքու չվերթը:

 

Նույն երթուղին նախատեսված է նաեւ հոկտեմբերի 18-ին:

 

Նախատեսված են նաեւ Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդահարի օդանավակայան ու հետադարձ չվերթները: Նմանատիպ չվերթներ են կատարվելու նաեւ հոկտեմբերի 19-ից հետո:

 

«Նշված չվերթների մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են եւ որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին