Հետ է մղվել հակառակորդի հերթական գրոհը - Mediamax.am

5305 դիտում

Հետ է մղվել հակառակորդի հերթական գրոհը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը «Անվախ» դիրքի ուղղությամբ։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

 

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ, հայտնել է ՊՆ խոսնակը։

 

Հայկական կողմը կորուստներ չունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին