ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում - Mediamax.am

3075 դիտում

ՊՆ-ն, FAST-ն ու Հայ Տեքը «1991 ստորաբաժանում» ծրագիր են սկսում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Պաշտպանության նախարարությունն ու «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոնն այսօր հայտարարել են «1991 ստորաբաժանում» ծրագրի մեկնարկի մասին։

«1991 ստորաբաժանում» ծրագրով զինծառայողները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատել ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, գիտահետազոտական լաբորատորիաներում։

 

Ծրագրով ՀՀ զինված ուժերի կազմում կստեղծվի նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր եւ վերլուծություններ:

 

ՊՆ-ն ու FAST-ը «տաղանդների շրջապտույտ» կստեղծեն

Փոխըմբռնման հուշագրով FAST-ը կսկսի նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տվյալագիտության եւ արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար:

 

FAST-ը նաեւ կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ եւ կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ եւ նախագծերի կառավարմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին