Հայաստանն ու Կանզասի գվարդիան նշում են գործակցության 15-ամյակը - Mediamax.am

9011 դիտում

Հայաստանն ու Կանզասի գվարդիան նշում են գործակցության 15-ամյակը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնվելու, տեւական եւ շարունակական բնույթ է կրելու՝ «ի շահ երկու ժողովուրդների բարօրության եւ միջազգային կայունության ամրապնդման»:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարն այս մասին նշել է սեպտեմբերի 12-ին՝ ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելիի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

«2003թ. սկսած՝ Կանզասի ազգային գվարդիան օգնել է կատարելագործել Հայաստանի սերժանտական կորպուսի կարողությունները, ամրապնդել ռազմաբժշկական, խաղաղապահ գործառույթները, զարգացնել շարժական հոսպիտալների գործարկման, աղետների արձագանքման եւ մարդասիրական օժանդակության կարողությունները: Արդյունքում Կանզաս նահանգի եւ Հայաստանի միջեւ ձեւավորվել է ամուր ու տեւական բարեկամություն, որն ապագայում եւս կշարունակի աճել»,- ասել է Ռիչարդ Միլսը:

 

Լի Թաֆանելիին այսօր ընդունել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«ՀՀ զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի 15-ամյա արդյունավետ համագործակցությունը նպաստում է Հայաստանի եւ Կանզաս նահանգի միջեւ գործընկերության ամրապնդմանը եւ ընդհանրապես ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների զարգացմանը»,- ասել է վարչապետը:

 

Լի Թաֆանելին էլ վերահաստատել է փոխգործակցության մակարդակն էլ ավելի խորացնելու եւ սերտացնելու պատրաստակամությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին