Հայաստանն արժանացել է ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումի մրցանակին - Mediamax.am

6952 դիտում

Հայաստանն արժանացել է ՆԱՏՕ-ի Հեռավար ուսուցման ֆորումի մրցանակին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբն արժանացել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումի առաջին մրցանակին:

ՊՆ-ում նշել են, որ սեպտեմբերի 5-7-ը տեղի ունեցած ֆորումին խումբը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի եւ ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ, ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման բնագավառում արհեստական բանականության կիրառմամբ նորագույն տեխնոլոգիական նվաճումը։

 

ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը 2016թ. նույնպես գրավել էր առաջին տեղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին