«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը նոր գաղափարներ ունի - Mediamax.am

4518 դիտում

«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը նոր գաղափարներ ունի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին է ներկայացրել է վերջին երկու տարիներին իրականացված աշխատանքները։

Մի խումբ ամերիկահայերի կողմից ստեղծված հիմնադրամն  առաջին բուժօգնության պարագաներ է նվիրաբերում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին, ինչպես նաեւ անհրաժեշտ սարքավորումներ տրամադրում ՊՆ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնին։

 

Ռազմիկ Արզումանյանը պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ռազմաբժշկականից բացի, հիմնադրամը պատրաստ է աջակցություն ցուցաբերել նաեւ այլ ուղղություններով՝ զինծառայողների ծառայությունն ու կենցաղն առավել հարմարավետ եւ անվտանգ դարձնելու համար։

 

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի գործունեության համար՝ ընդգծելով ձեւավորված արդյունավետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին