ՊՆ-ն արտերկրի ռազմական բուհերում ընդունելություն է հայտարարում - Mediamax.am

2799 դիտում

ՊՆ-ն արտերկրի ռազմական բուհերում ընդունելություն է հայտարարում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Իտալիայի եւ Հունաստանի ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 թթ. ուսումնական տարվա ընդունելություն։

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Իտալիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայում եւ Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում առկա է մոտոհրաձիգ մասնագիտությամբ ուսանելու 2-ական տեղ։

 

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով՝ միասնական քննությունների արդյունքներով: Դիմորդները քննություն են հանձնում «անգլերեն», «մաթեմատիկա» եւ «ֆիզիկա» առարկաներից՝ «Բ» տարբերակով:

 

Իտալիայի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա ընդունված կուրսանտները մինչեւ 2019թ. ապրիլը պետք է սովորեն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետեւ գործուղվեն ուսման վայր (1-ին եւ 2-րդ կուրսերը Մոդենայում, իսկ 3-5-րդ կուրսերը՝ Թուրինում):

 

Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:

 

Ընդունելության հետ կապված տեղեկությունների համար կարելի է զանգահարել +374 (93) 90-99-16 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին