ՀՔԾ-ն պետք է բացահայտի Մարտի 1-ը, ասել է վարչապետը - Mediamax.am

2218 դիտում

ՀՔԾ-ն պետք է բացահայտի Մարտի 1-ը, ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի Հատուկ քննչական ծառայությունը, մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է»:

Այս մասին վարչապետը նշել է ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս: 

 

«Ուզում եմ հստակ ասել, երբ մենք ասում ենք, որ չկան եւ գոյություն չունեն սահմանափակումներ՝ նկատի ունենք, որ չկան եւ գոյություն չունեն սահմանափակումներ: Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ՝ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»,- ասել է վարչապետը: 

 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ պաշտոնյաների լուսանկարներ փակցնելու խնդրին:

 

«Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետեւ ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաեւ այդպիսի պաշտոնյաների հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Սասուն Խաչատրյանն էլ համոզմունք է հայտնել, որ ՀՔԾ կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր:

 

«Դրա համար ունենք կամք: Վստահեցնում եմ, որ պատվով կկատարենք ՀՔԾ-ի առջեւ դրված բոլոր խնդիրները»,- ասել է ծառայության նորանշանակ պետը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին